Պուգաչովան եւ Գալկինը պատրաստվում են ամուսնալուծության. ԶԼՄ-ներ

Պուգաչովան եւ Գալկինը պատրաստվում են ամուսնալուծության. ԶԼՄ-ներ

Աստղային կյանքի մասին գրող պարբերականները սկսել են նորից հայտնել, որ  արդեն մի քանի ամիս է՝ լուրեր են շրջանառվում Ալլա Պուգաչովայի եւ Մաքսիմ Գալկինի հնարավոր ամուսնալուծության մասին:

Օրինակ ՝ պրիմադոննայի և հումորիստի ընտանիքում առկա տարաձայնությունների մասին գրում է «Телепрограмма»։ Ընդ որում, նշվում է, որ տարաձայնությունների հնարավոր պատճառի մասին դեռ ոչինչ հայտնի չէ։ Սակայն, տաբլոիդներն ընդգծում են՝ Ալայի եւ Մաքսիմի մտերիմ ընկերները չեն շտապում հերքել լուրերը։

Երգչուհու նախկին ամուսին Ֆիլիպ Կիրկորովն արդեն հասցրել է այդ թեմայով արտահայտվել հեռուստաեթերում, սակայն նրա խոսքերից որոշակի եզրակացություն անել չի ստացվի, շատ խուսափողական է նա մեկնաբանում տեղի ունեցածը:

«Իմ կողմից մի տեսակ անպարկեշտ է մեկնաբանել։ Ես դրա համար ոչ մի իրավունք ու հիմք չունեմ», – հայտարարել է Ֆիլիպը «Ты не поверишь» ծրագրում։

Նա հստակեցրել է, որ թեեւ ընկերություն անում է Ալլայի հետ, սակայն նրա ընտանիք չի մտնում, իսկ բոլոր լուրերին ինքն էլ տեղեկանում է սոցցանցերից: Դատելով Instagram-ի էջից, արտաքուստ աստղային ընտանիքում ամեն ինչ բարեհաջող է, «գեղեցիկ երեխաներ, գեղեցիկ ընտանիք, այգիներ, ծաղկում է ամեն ինչ»:

«Ալլա Բորիսովնան հիանալի մարզավիճակում է», - նշել է Կիրկորովը։

Երբ Մաքսիմ-Ալլա հարաբերությունների մասին Նիկոլայ Բասկովին հարցրեցին, նա պատասխանեց. «Շփվում եմ և այն կողմի հետ, և՝ այս: Դրա համար էլ ամեն ինչ իմ մեջ կթողնեմ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում