ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են Boeing 777-ի հետ կապված միջադեպի հնարավոր պատճառը
Փետրվարի 21-ին Boeing 777-ի հետ միջադեպը կարող Էր տեղի ունենալ շարժիչի մետաղի հոգնածության պատճառով (վնասվածքների կուտակում նյութի մեջ): Փետրվարի 22-ի երեկոյան այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի Տրանսպորտի անվտանգության ազգային խորհրդի ղեկավար Ռոբերտ Սամուոլթը տեսաճեպազրույցում, որի տեսագրությունը զետեղված Է Twitter-ում՝ կարգավորիչի Էջում:
Պաշտոնյայի խոսքով՝ Pratt & Whitney PW 4000 շարժիչի թիակները փետրվարի 23-ին կուսումնասիրվեն արտադրողի լաբորատորիայում՝ գերատեսչության մասնագետների հսկողության ներքո: Դրա հետ մեկտեղ, նշել Է նա, առկա տվյալներն առայժմ նախնական են:
«Վերթիռից հետո չորս րոպե անց թրթռումներ են արձանագրվել երկրորդ շարժիչում: (…) Շարժիչն ունի 22 թիակ, երկուսը ջարդվել են,- պատմել Է խորհրդի ղեկավարը:- Մի թիակը ջարդվել Է իր հիմքի մոտ, մյուսը՝ կեսից:
Ինչ վերաբերում Է հիմքի մոտ ջարդված դետալին, ապա նախնական հետազոտությունը ցույց Է տվել, որ դա կապված Է մետաղի հոգնածության հետ: Կեսից ջարդված դետալը վնասվածք Է ստացել հիմքի մոտ վնասված թիակի հետ շփվելուց»:
Միեւնույն ժամանակ, Սամուոլթի խոսքով, միջադեպը կապված չԷ շարժիչի չվերահսկվող խափանման հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ