Այսօրվանից ուժի մեջ են մտնում Կառավարության մի շարք ընտիր ծրագրեր. Հովսեփ Պատվականյան
Էլի լավ լուրեր ունեմ, հատկապես այն ընկերներիս համար, ով պատրաստվում է տուն գնել, կամ արդեն հիպոտեք է վերցրել: Այսօրվանից ուժի մեջ են մտնում #Կառավարության մի շարք ընտիր ծրագրեր.
Եթե >30 տարեկան եք, ունեք 2 երեխա կամ ավելին, մարզում հիպոտեքով բնակարան գնելու դեպքում պետությունը կվճարի կանխավճարը` մինչև 2.000.000 դրամ
Եթե <30 տարեկան եք, ունեք 2 երեխա կամ ավելին, մարզում հիպոտեքով բնակարան գնելու դեպքում պետությունը կվճարի կանխավճարը` մինչև 2.600.000 դրամ
Եթե >25 տարեկան եք ունեք գործող հիպոտեք Երևանում կամ մարզում, պետք է ծնվի/պլանավորում եք ունենալ ընտանիքի 1-ին կամ 2-րդ երեխան, պետությունը կմարի մայր գումարի մի մասը` մինչև 500.000 դրամ
Եթե <25 տարեկան եք ունեք գործող հիպոտեք Երևանում կամ մարզում, պետք է ծնվի/պլանավորում եք ունենալ ընտանիքի 1-ին կամ 2-րդ երեխան, պետությունը կմարի մայր գումարի մի մասը` մինչև 1.500.000 դրամ
Եթե >25 տարեկան եք ունեք գործող հիպետեք Երևանում կամ մարզում, և պետք է ծնվի/պլանավորում եք ունենալ ընտանիքի 3-րդ կամ 4-րդ երեխան, պետությունը կմարի մայր գումարի մի մասը` մինչև 2.000.000 դրամ
Եթե <25 տարեկան եք ունեք գործող հիպոտեք Երևանում կամ մարզում, պետք է ծնվի/պլանավորում եք ունենալ ընտանիքի 3-րդ կամ 4-րդ երեխան, պետությունը կմարի մայր գումարի մի մասը` մինչև 4.000.000 դրամ
Եթե Ձեզ չեք գտել վերոհիշյալ որևէ խմբի մեջ, պատրաստվում եք վերցնել հիպոտեք, կարող եք օգտվել եկամտային հարկի վերադարձից:
Ծրագրերից որևէ մեկից օգտվելու համար պետք չէ դիմել նախարարություն, ընդամենը բանկում նշեք, որ ուզում եք վերոնշյալ ծրագրերից օգտվել:
Ծրագրերի մանրամասները հղումով` https://bit.ly/3f0YKIg
Կարծիքներ