Արտակարգ դեպք Երևանում. օդապարիկը հայտնվել է Հրազդանի կիրճում՝ Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի տարածքում

Արտակարգ դեպք Երևանում. օդապարիկը հայտնվել է Հրազդանի կիրճում՝ Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի տարածքում

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:20-ի սահմաններում Հրազդանի կիրճում ՝ Քանաքեռ հիդրոէլեկտրակայանի մոտակայքում օդապարիկ է արգելափակվել:

Այս մասին գրում է shamshyan.com-ը:

Տեղում պարզվել է, որ փրկարարների օգնության կարիք չկա. օդապարիկում առաջացել է վառելիքի խնդիր, ինչի պատճառով էլ օդապարիկն անվտանգ վայրէջք է կատարել:

Օդապարիկի մեջ գտնվող քաղաքացիներին օգնության են հասել նաև հատուկ մասնագետներ, ովքեր վառելիք են փոխանցել, ինչից հետո այն պետք է լիցքավորվի և շարունակի թռիչքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում