Թեհրանը պատրաստ է համարժեք պատասխանելու Բաքվի անհիմն հայտարարություններին. Խաթիբզադե
Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է ԱՊՀ գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդումները՝ ասելով, որ Բաքուն, կարծես, մտադիր է հանդես գալ անհիմն հայտարարություններով, որոնց, անշուշտ, կտրվի համապատասխան արձագանք, հաղորդում է IRNA-ն:
Խաթիբզադեն ընդգծել է. «Նման պնդումները համապատասխանում են սիոնիստական ռեժիմի շահերին և ազդում են Իրան-Ադրբեջան եղբայրական կապերի վրա»:
Ընդգծելով թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարում Իրանի դերը՝ նա ասել է, որ վերջին չորս տասնամյակի ընթացքում այդ չարագույժ երևույթի դեմ պայքարում հազարավոր զոհերն ու վիրավորները հաստատում են Իրանի ջանքերն այդ հարցում՝ հավելելով, որ միջազգային մարմինները հաստատել են այս փաստը:
Ընդգծելով Իրանի և Ադրբեջանի ժողովուրդների միջև կայուն հարաբերությունները՝ Խաթիբզադեն նշել է, որ, ցավոք, Բաքուն մտադիր է հանդես գալ անհիմն հայտարարություններով, որոնց, իհարկե, համապատասխան արձագանք կտրվի:
ԱՊՀ երկրների ղեկավարների առցանց հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Ալիևը պնդել է, թե իբր Հայաստանը, Իրանի հետ համաձայնությամբ, մոտ 30 տարի Արցախի և հարակից տարածքներն օգտագործել է որպես դեպի Եվրոպա թմրամիջոցների մաքսանենգ ճանապարհ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես հերքել է այդ պնդումները և շեշտել Իրան-Հայաստան համագործակցությունը՝ թմրամիջոցների դեմ պայքարում:
Կարծիքներ