Էրդողանը զանգահարել է Ալիևին
Հունվարի 8-ին Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևին։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը կզարգանա բոլոր ոլորտներում՝ «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով։ Թուրքիայի նախագահն ասել է, որ իր երկիրը լիովին աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու ջանքերին և նշել, որ միշտ լինելու է Ադրբեջանի կողքին։
Ալիևն, իր հերթին, ասել է, որ ադրբեջանա-թուրքական եղբայրության, բարեկամության և ռազմավարական դաշինքի հարաբերությունները զարգանում են «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքով և ընդգծել, որ երկու երկրները միշտ մոտ են միմյանց։
Կարծիքներ