Փարիզը, Բեռլինը և Լոնդոնն անհանգստացած են Թեհրանի`մինչև 60 % ուրանի հարստացում սկսելու որոշումից

Փարիզը, Բեռլինը և Լոնդոնն անհանգստացած են Թեհրանի`մինչև 60 % ուրանի հարստացում սկսելու որոշումից

Իրանի որոշումը մինչեւ 60 տոկոս ուրանի հարստացման մասին հարուցում է Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի անհանգստությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասված է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որն ապրիլի 14-ին տարածվել Է եռակողմ կոնսուլիացիաների արդյունքների ամփոփումից հետո:

Փաստաթղթում նշված է, որ այդ երեք երկրները «մեծ մտահոգությամբ են ծանոթացել այն ծանուցմանը, որն Իրանը հղել է ՄԱԳԱՏԷ-ին՝ արդիականացված ցենտրիֆուգների օգտագործմամբ մինչեւ 60 տոկոսի մակարդակն ուրանի հարստացում սկսելու վերաբերյալ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում