Մոսկվայում օդի ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել վերջին 59 տարվա ընթացքում

Մոսկվայում օդի ջերմաստիճանի ռեկորդ է սահմանվել վերջին 59 տարվա ընթացքում

Մոսկվայում չորեքշաբթի՝ ապրիլի 14-ին, օդի ջերմաստիճանի 59-ամյա ռեկորդ է սահմանվել: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ֆոբոս» եղանակի կենտրոնի ավագ աշխատակից Եվգենի Տիշկովեցին, 15:00-ի դրությամբ ՌԴ մայրաքաղաքում գրանցվել է 21.5 աստիճան տաքություն՝ ըստ Ցելսիուսի սանդղակի:

«Մայրաքաղաքային գլխավոր օդերևութաբանական կայանում 15:00-ի դրությամբ օդի ջերմաստիճանը կազմել է + 21.5 աստիճան, դա ռեկորդ է»,- ասել է «Ֆոբոս» կենտրոնի մասնագետը:

Օդերևութաբանի խոսքով՝ նախկինում սահմանված ռեկորդը եղել է 20.8 աստիճան տաքությունն՝ ըստ Ցելսիուսի և գրանցվել է 1962 թվականին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում