Տոկիո-2020. Սիմոն Մարտիրոսյանի մեդալը պետք է ոսկի լիներ, բայց նա ձախողեց. Կարեն Գիլոյան
Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի կարծիքով ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանի արծաթե մեդալն Օլիմպիական խաղերում ձախողում է Հայաստանի օլիմպիական հավաքականի համար:
«Մենք կարող էինք ունենալ երկու ոսկե, մեկ բրոնզե մեդալ, բայց ունեցանք երկու արծաթե մեդալ: Օրը հրաշալի անցկացրեց բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը: Ալեքսանյանից միշտ ենք ոսկի ակնկալում: Հիմա նա երեք մեդալների ասպետ է և շատ հզոր տղա է»,- Տոկիոյում հայ լրագրողների հետ զրույցում ասաց Գիլոյանը:
Վերջինիս շեշտեց, որ մրցավարական կողմնապահության կար Արթուր Ալեքսանյանի գոտեմարտում, և այս ամենից պետք է հետևություններ անեն:
«Սիմոնի պարագայում մենք ձախողվել ենք: Նա չկարողացավ նորմալ կարգավորել քաշը: 238 կգ Սիմոնի ուժերի սահմաններում էր: Պետք է հետևություններ անել»,-ասաց նա:
Մանրամասները տեսանյութում:
Կարծիքներ