ԱԺ-ն շարունակում է առաջին նստաշրջանի աշխատանքները. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովում շարունակվում են օգոստոսի 2-ին մեկնարկած նիստի աշխատանքները: Օգոստոսի 4-ի նիստում նախատեսվում է անցկացնել ԱԺ նախագահի երկրորդ տեղակալի ընտրության քվեարկությունը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խորհրդարանի նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրել է Հակոբ Արշակյանի թեկնածությունը: ԱԺ նախագահի երրորդ տեղակալի թեկնածուն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից Իշխան Սաղաթելյանն է:
Նախորդ նիստում ԱԺ-ն նախագահի տեղակալի պաշտոնում փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել էր ՔՊ-ից Ռուբեն Ռուբինյանին:
Նախագահի տեղակալների ընտրություններից հետո խորհրդարանը կանցնի մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությանը: Խմբակցությունները ներկայացրել են նաև ԱԺ մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին նախաձեռնություններ:
Կարծիքներ