Մարզահամերգային համալիրում դեկտեմբերի 22-ին կգործի շարժական պատվաստումային կետ
 
            «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր»-ում դեկտեմբերի 22-ին, ժամը 12:00-ից 17:00-ն, կգործի շարժական պատվաստումային կետ։ Այս մասին հայտնել է առողջապահության նախարարությունը:
Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության վերա բերյալ:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորների կողմից անցորդներին կբաժանվեն պատվաստման գործընթացի վերաբերյալ իրազեկման նյութեր, ինչպես նաև անհատական պաշտպանիչ միջոցներ:


 
			 
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
         
        
Կարծիքներ