Ռուսասատանը հունվարին կրկնակի ավելացրել է եկամուտները ոսկու արտահանումից
Ռուսաստանը 2021 թվականի հունվարին արտահանել Է 13,73 տոննա չմշակված ոսկի, ինչը 1,5 անգամ ավելի Է, քան 2020 թվականի հունվարին: Ըստ որում դրամական արտահայտությամբ արտահանումն աճել Է կրկնապատիկ՝ մինչեւ 812 միլիոն դոլար, հետեւում Է Դաշնային մաքսային ծառայության տվյալներից:
Ըստ որում 2020 թվականի դեկտեմբերին ոսկու արտահանումը եղել Է 22 տոննայով ավելի՝ 1,3 միլարդ դոլարի:
Հունվարին ոսկու մեծ մասն ավանդաբար մատակարարվել Է Մեծ Բրիտանիային՝ 12,9 տոննա կամ ամբողջ արտահանման ավելի քան 90 տոկոսը:
Նաեւ մատակարարումներն ընթացել են Ղազախստան եւ Շվեյցարիա: 2020 թվականին Ռուսաստանն արտահանել Է 18,535 միլիարդ դոլար ընդհանուր գումարի ոսկի, ինչը 3,2 անգամ ավելի Է, քան 2019 թվականին:
2020 թվականին ոսկու արտահանումն աճել Է ավելի քան կրկնակի՝ մինչեւ 320 տոննա՝ 2019 թվականի 123 տոննայի դիմաց: 2020 թվականի ապրիլին ՌԴ-ի կառավարությունն արդյունաբերության եւ առեւտրի նախարարությանը թույլատրել Է արտադրողներին տալ ձուլակտորներով զտարկված ոսկու եւ արծաթի արտահանման գլխավոր թույլատրագրեր՝ ֆինանսների նախարարության կողմից համաձայնեցված հայտարարության հիման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ