Հայտարարվել են «Աբակ 2021» մենթալ թվաբանության ամենամյա միջազային օլիմպիադայի հաղթողների անունները

Հայտարարվել են «Աբակ 2021» մենթալ թվաբանության ամենամյա միջազային օլիմպիադայի հաղթողների անունները

«Աբակ 2021» մենթալ թվաբանության  միջազային հոբելյանական 5-րդ օլիմպիադան 2021-ին անցկացվել է մարտի 14-ին  Երևանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Օլիմպիադային օնլայն և օֆլայն ձևաչափերով  մասնակցել է մենթալ թվաբանությամբ զբաղվող 5-ից 15 տարեկան մոտ 300 սան Հայաստանից, Ռուսաստանից, Ուզբեկստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Միացյալ Նահանգներից և Կանադայից։

Երեխաները մրցել են ըստ տարիքային խմբերի և մենթալ թվաբանության բարդության աստիճանների։ Իրենց տարիքային խմբերում և աստիճաններում լավագույն արդյունք ցուցաբերած սուպերչեմպիոններ Կամո Հակոբյանը, Աշոտ Հակոբյանը, Դավիթ Սուքիասյանը, Ռաֆայել Մովսեսյանը, Աննա Մանուկյանը, Ալեքս Թանգամյանը, Վոլոդյա Սարգիսյանը, Մանե Ներկարարյանը և Նանե Թամազյանն արժանացել են դրամական պարգևների՝ տրամադրված միջոցառման աջակից SoftConstruct ընկերության կողմից։

Արտերկրից սուպերչեմպիոնների կոչման են արժանացել Իսլոմժոն Սոբիրժանովը Ուզբեկստանից և Մատվեյ Գարիավինը Ռուսաստանից: Միջոցառման բոլոր մասնակցիներն արժանացել են խրախուսական մրցանակների և ողջույնի խոսքերի գեղասահորդ, Հայաստանի կրկնակի չեմպիոն Սլավիկ Հայրապետյանի և ակադեմիայի հիմնը կատարող երգիչ Տյոմ Հակոբյանի կողմից:

Օլիմպիադան կազմակերպել է «Աբակ» Հայաստանում մենթալ թվաբանության առաջին ակադեմիան:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում