Վուչիչը վերընտրվել է Սերբիայի նախագահի պաշտոնում
Ալեքսանդր Վուչիչը հաղթանակ է տարել Սերբիայի նախագահական ընտրություններում ու կշարունակի ղեկավարել երկիրը:
Քաղաքական գործիչը ապրիլի 3-ին կայացած ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարելիս նշել է, որ ստացել է 2 միլիոն 245 հազար ընտրողի ձայնը։
Սերբիայի ԿԸՀ-ի տվյալներով՝ Վուչիչը հավաքել է ձայների 71,98 տոկոսը, փոխանցում է РИА Новости-ն։
Տեղամասերի 90 տոկոսի տվյալները մշակվել են. Ամբողջ երկրի տարածքում գործել է 8000-ը ընտրական տեղամաս: Վուչիչն ընդգծել է, որ ինքն առաջին գործիչն է, ում հաջողվել է երկրի նախագահական ընտրություններում 2 անգամ անընդմեջ բացարձակ հաղթանակ տանել հենց առաջին փուլում:
Նախագահական ընտրություններից բացի, Սերբիայում անցկացվել են նաև խորհրդարանի և տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ։
Կարծիքներ