Պենտագոնի ղեկավարը հույս է հայտնել առաջիկայում հանդիպել Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ
ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Լոյդ Օսթինը հայտարարել է, որ հուսով է՝ մոտ ժամանակներս հանդիպել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է ամերիկյան CNN-ին տված հարցազրույցում:
«Մենք ամեն օր խոսում ենք գործընկերների հետ: Հուսով եմ՝ առաջիկայում հնարավորություն կունենամ հանդիպել Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ: Ամեն դեպքում, մեր և մյուս երկրների ղեկավարությունների միջև մշտական երկխոսություն է ընթանում: Ես խոսում եմ իմ գործընկերների հետ, իսկ նրանք ամենօրյա շփումների մեջ են Ուկրաինայի պաշտպանության նախարարի հետ»,- ասել է նա:
Օսթինը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է ռազմական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային, մասնավորապես տրամադրելով հակաօդային համակարգեր, հակատանկային հրթիռային համակարգեր ու անօդաչու թռչող սարքեր:
Կարծիքներ