Անհամբերությամբ եմ սպասում ԵՄ-ի հետ փոխգործակցության շարունակությանը․ Միրզոյանը՝ էստոնացի գործընկերոջը

Անհամբերությամբ եմ սպասում ԵՄ-ի հետ փոխգործակցության շարունակությանը․ Միրզոյանը՝ էստոնացի գործընկերոջը

ՀՀ Աարտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Էստոնիայի իր գործընկերոջը՝ Մարգուս Ցահկնային։

«X»-ի իր միկրոբլոգում Միրզոյանը գրել է․

«Թանկագին ընկեր և գործընկեր Մարգուս Ցահկնա, շնորհավորում եմ ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Բարձր գնահատելով արդեն իսկ հաստատված ամուր կապերը՝ անհամբերությամբ եմ սպասում համատեղ ջանքերի, ՀՀ և Էստոնիայի միջև գործընկերության հետագա ամրապնդման ուղղությամբ նախաձեռնությունների և ԵՄ հետ փոխգործակցության շարունակությանը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում