Սասոլին կոչ է արել օժտել Եվրախորհրդարանն օրենսդրական նախաձեռնության իրավունքով
Եվրախորհրդարանի ղեկավար Դավիդ Սասոլին կոչ է արել զգալի չափով ընդլայնել Եվրախորհրդարանի լիազորությունները՝ օժտելով կառույցը օրենսդրական նախաձեռնության իրավունքով, ինչպես նաեւ Եվրահանձնաժողովի ղեկավարին ընտրելու լիազորությամբ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Եվրախորհրդարանը պետք է հնարավորություն ունենա առաջարկներ կատարել ԵՄ Խորհրդում եւ Եվրահանձնաժողովում, եւ ոչ միայն ընդունի նրանց առաջարկները: Դա զգալիոչեն կուժգնացնի մեր ժողովրդավարությունը»,-կիրակի Ստրասբուրգում «Եվրոպայի ապագայի մասին համաժողովի» բացման ժամանակ հայտարարել է նա: Այդ քննարկումը տեղի կունենա էլեկտրոնային եւ կենդանի ֆորմատում Եվրամիության քաղաքացիների, քաղաքական գործիչների եւ մտավորականների կողմից ամբողջ 2021 թվականի ընթացքում՝ նպատակ ունենալով կառուցել «հիանալի եւ էներգիայով լի ապագայի Եվրոպա», ինչպես նշել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը:
Եվրոպական խորհրդարանն ի սկզբանե գոյություն է ունեցել բացառապես որպես խորհրդատվական մարմին, սակայն ԵՄ վերազգային ինստիտուտների կենտրոնացման եւ ամրապնդման հետ մեկտեղ այն աստիճանաբար ձեռք է բերել օրենդսիր գործառույթներ եւ ներկայում արդեն ունի իրավունք հաստատել ԵՄ գործադիր մարմնի բոլոր առանցքային որոշումները: Եվրահանձնաժողովը երբեք չի ունեցել եվրոպական հրամանների ընդունում նախաձեռնելու իրավունք, դրա բոլոր բանաձեւերն ունեն բացառապես խորհրդատվական բնույթ: Բրյուսելի եւ ազգային կառավարությունների միջեւ իշխանության բալանսի տեսանկյունից Եվրախորհրդարանին օրենսդրական նախաձեռնությունների իրավունքը շնորհելու նախադեպը կդառնա Եվրամիության ինստիտուտների լիազորությունների լուրջ ուժգնացում՝ ի վնաս ԵՄ կազմում պետությունների ինքնիշխանության:
Կարծիքներ