Գյումրիում այրվել է տան՝ մոտ 150 քմ ձեղնահարկը

Գյումրիում այրվել է տան՝ մոտ 150 քմ ձեղնահարկը

Օգոստոսի 13-ին, ժամը 10։57-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Լալայան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է Թիվ 2 կանչի դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս մեկ մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։01-ին, մարվել՝ 13։50 ին։ Այրվել է տան ձեղնահարկը՝ գույքով (մոտ 150 քմ):

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է Գյումրու քաղաքապետարանի կոմունալ բաժնի երկու ջրատար ավտոմեքենա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում