Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին մոտոցիկլետը բախվել է ծառին. կան տուժածներ

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին մոտոցիկլետը բախվել է ծառին. կան տուժածներ

Ապրիլի 14-ին, ժամը 18։28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնից Ծիծեռնակաբերդի հուշահամալիր տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մոտոցիկլետը բախվել է ծառին։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ մոտոցիկլետը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում