Քանյե Ուեսթը ցանկանում է կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ցանկանում է առաջադրվել 2024 թվականին ԱՄՆ նախագահի պաշտոնում։ Միլո Յանոպուլոսը, ով նախկինում աշխատել է հանրապետական Մարջորի Թեյլոր Գրինի համար, կաշխատի երգչի քարոզարշավի վրա։Այս մասին հայտնում է Shantnews.am-ը:
Յաննոպուլոսը հայտնի է նաև որպես ծայրահեղ աջ պորտալի գլխավոր խմբագիր, որտեղից նա ստիպված է եղել հեռանալ «սադրիչ հայտարարություններից» հետո։
Հիշեցնենք` Քանյե Ուեսթը անցած ընտրություններին ևս առաջադրել էր իր թեկնածությունը:
Կարծիքներ