COVID-19-ը Վրաստանում. 537 նոր դեպք

COVID-19-ը Վրաստանում. 537 նոր դեպք

Վրաստանում COVID-19-ի զոհերի թիվն աճել է՝ հասնելով 3.658-ի: Կառավարությունից հաղորդել են, որ ևս ութ հիվանդ է մահացել կորոնավիրուսային վարակի պատճառով առաջացած բարդություններից:

Մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 537 նոր դեպք: Իրականացվել է 29.652 թեստ՝ PCR թեստեր՝ 7449, հակագենի արագ թեստեր՝ 22.203:

Ապաքինվել է ևս 128 հիվանդ: Երկրում COVID-19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 275.685 է, ապաքինվել է 268.693 մարդ:

Ըստ Stopcov.ge կառավարական կայքի, Վրաստանում կորոնավիրուսի հայտնաբերման օրական մակարդակը կազմել է 1.81%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 1.52%, իսկ վերջին շաբաթվա ընթացքում՝ 1.45%:

Նախորդ օրը Վրաստանում սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները: AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը երկիր է հասել հանգստյան օրերին՝ 43.200 դեղաչափ: Իմունացման գործընթացը սկսվել է բուժաշխատողներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում