Շոլցը կոչ է արել դադարեցնել էսկալացիան և անցնել դիվանագիտության
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում պետք է դադարեցվեն, և Հայաստանն ու Ադրբեջանը պետք է դիվանագիտական ճանապարհով լուծեն իրենց տարաձայնությունները։
Այս կարծիքը Գերմանիայի կառավարության ղեկավարը հայտնել է լրագրողների հետ ճեպազրույցում Նյու Յորքում, որտեղ նա մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 78-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան։
«Հայաստանն ու Ադրբեջանն այժմ գտնվում են շատ կրիտիկական իրավիճակում, մեզ համար միանգամայն պարզ է, որ պատերազմի այս դրվագը պետք է անհապաղ դադարեցվի: Մենք խոսում ենք դիվանագիտության ուղի վերադառնալու և բոլոր խնդիրների խաղաղ, փոխհամաձայնեցված լուծում գտնելու փորձի մասին, որոնք պետք է հաղթահարվեն Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչպես նաև հենց Ադրբեջանի ներսում»,- ընդգծել է Գերմանիայի կանցլերը։
Կարծիքներ