Գերմանիան Ռուսաստանին կոչ է արել դադարեցնել ռազմական գործողություններն ու վերադառնալ երկխոսությանը
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցը կոչ է արել Ռուսաստանի ղեկավարությանը կանգնեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա խոսել է Լյուքսեմբուրգի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Չեմ կարող բաց թողել հնարավորությունն՝ իմ գործընկերոջ հետ կոչ անելով Ռուսաստանի նախագահին անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, հետ քաշել ռուսական զորքերն ու վերադառնալ երկխոսությանը»,- ասել է Շոլցը:
Կարծիքներ