Լիբանանում ուսումնական տարվա մեկնարկը հետաձգվել է
Լիբանանի դպրոցներում և ուսումնական այլ հաստատություններում դասերի մեկնարկը հետաձգվել է մինչև նոյեմբերի 4-ը՝ ստեղծված ռազմաքաղաքական և անվտանգային իրավիճակի պատճառով։
Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի կրթության և բարձրագույն կրթության նախարարի պաշտոնակատար Աբբաս Հալաբին նշել է, որ այժմ հանրակրթական դպրոցների, տեխնիկումների ու ինստիտուտների մեծ մասի տարածքներն օգտագործվում են հարավային շրջաններից փախստականներին տեղավորելու համար։
Տեղահանվածների թվում են մոտ 400 հազար ուսանող և 40 հազար ուսուցիչ, որոնք լքել են իրենց տները Բաալբեկ-Հերմել, Բեքաա և Նաբաթիա շրջաններում ռազմական սպառնալիքի պատճառով:Հալաբիի խոսքով՝ ստեղծված ճգնաժամային իրավիճակում Լիբանանի կառավարությունը մտադիր է շտապ օգնություն խնդրել ՄԱԿ-ից և դոնոր երկրներից՝ նոր ուսումնական տարվան նախապատրաստվելու համար։
Մասնավոր դպրոցներում դասերը, նրա խոսքով, հնարավորության դեպքում կարող են շարունակվել հեռավար կարգով։
Կարծիքներ