Ամերիկացին 9 տարվա ազատազրկման է դատապարտվել Թրամփին ուղղված սպառնալիքներով նամակ ուղարկելու համար
Ամերիկացին 9 տարվա ազատազրկման է դատապարտվել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված սպառնալիքներով նամակ ուղարկելու համար:
53-ամյա Գերի Ջոզեֆ Գրավելլը դատապարտվել է Կոնեկտիկուտի դաշնային դատարանում բազմաթիվ կեղծ սպառնալիքների եւ իր պայմանական ազատման պայմանները խախտելու համար:
Գրավելլը ձերբակալվել է 2018-ին այն բանից հետո, երբ կասկածելի փաթեթներ են հայտնաբերվել Հարթֆորդի 4 շենքերում, ներառյալ՝ կառավարական գրասենյակում եւ դատարանի շենքում:
Իշխանությունները հայտարարել են, որ նա նաեւ նամակներ է ուղարկել՝ Նյու Հեյվնում օբյեկտները, Վաշինգտոնում դաշնային բանտը, Բրիստոլում վարկային միությունը, ինչպես նաեւ Բեռլինգթոնի օդանավակայանում ինքնաթիռներն ու գույքը պայթեցնելու սպառնալիքներով: 2018-ի սեպտեմբերի սկզբին Գրավելլը սպառնալիքներով նամակ է ուղարկել Թրամփին, որում սպիտակ փոշի է եղել, որը, նրա պնդմամբ, սիբիրյան խոց է եղել: Այս մասին հայտնել է դատախազությունը:
Սպառնալիքներից ոչ մեկն իրական չի եղել:
Կարծիքներ