Գաղտնազերծվել է բյուջետային iPhone-ի հաջորդ մոդելը

Գաղտնազերծվել է բյուջետային iPhone-ի հաջորդ մոդելը

Ամերիկյան տեխնոլոգիական հսկան նախատեսում է առաջիկա ամիսներին նոր սմարթֆոն թողարկել, որը կդառնա SE մոդելի հաջորդը: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին հայտնում է GizChina պորտալը:

Պորտալի փոխանցմամբ՝ նորագույն գաջեթը կստանա SE Plus անվանումը, այն կհամալրեն 6,1 դյույմ անկյունագծային էկրանով, որի վրա կտեղակայվի դիմացի տեսախցիկն ու Face ID սենսորը: Սմարթֆոնը կհամալրվի նաև մատնահետքի սենսորով, որը կտեղակայվի կողային ստեղնի վրա:

 SE Plus մոդելը կներկայանա 12 մեգապիքսել կետայնությամբ տեսախցիկով, Apple A14 Bionic պրոցեսորով և 5G ցանցի ապահովմամբ: Գաջեթը կթողարկվի 3 գույնով՝ սև, սպիտակ և կարմիր: Սմարթֆոնը կհամալրվի նաև ջրից և փոշուց պաշտպանվելու գործառույթով:

Պորտալի տվյալներով՝ նորագույն սմարթֆոնի արժեքը կկազմի 499 դոլար, այն կներկայացվի բյուջետային սմարթֆոնների հատվածում: Մինչդեռ անցյալ տարի ներկայացված iPhone SE-ի արժեքը կազմում էր 399 դոլար:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում