Ուկրաինայում հայտնել են Նիկոպոլ քաղաքի գնդակոծության մասին. կան վիրավորներ

Ուկրաինայում հայտնել են Նիկոպոլ քաղաքի գնդակոծության մասին. կան վիրավորներ

Ուկրաինայի Նիկոպոլ քաղաքը մարտի 14-ի ցերեկը հրետանային գնդակոծության է ենթարկվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազությունը։

Գնդակոծության հետևանքով վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ 7-ամյա տղա:

Բացի այդ, գնդակոծության հետևանքով վնասվել են բազմահարկ բնակելի շենքեր, դեղատուն, քաղաքացիների ավտոմեքենաներ։

Իսկ Սումի քաղաքում մարտի 13-ին բազմաբնակարան շենքի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 3-ի, քանի որ փլատակներից հանել են ևս մեկ մարդու մարմին։ BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ԱԹՍ-ի հարձակումից 14 մարդ է վիրավորվել։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Ռուսական կողմ էլ հաղորդել է Բելգորոդի մարզի գնդակոծության մասին։ Բելգորոդում առավոտյան գնդակոծության հետևանքով, ըստ տեղի իշխանությունների, 1 մարդ է զոհվել, 6 մարդ՝ վիրավորվել։ Ցերեկը Բելգորոդի մարզը ևս մեկ անգամ գնդակոծության է ենթարկվել։ Զոհվել է 1 խաղաղ բնակչուհի, 3 մարդ վիրավորվել է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում