Հղիները «Քովիդ-19»-ի ծանր ընթացքի զարգացման և բարդությունների առաջացման ռիսկի խմբում են. առողջապահության նախարարություն
Վերջին ամիսներին COVID-19-ի դեպքերի ընդհանուր աճով պայմանավորված՝ կտրուկ ավելացել են COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ հաղորդումները հղիության ընթացքում։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Հղիները գտնվում են COVID-19 հիվանդության ծանր ընթացքի զարգացման, ինչպես նաև հղիության բարդությունների առաջացման ռիսկի խմբում։ Մեծանում է նաև վաղաժամ ծննդաբերության ռիսկը։
«Պատվաստվե՛ք և քայլե՛ր ձեռնարկեք COVID-19-ից պաշտպանվելու համար»,-ասված է նախարարության ֆեյսբուքյան գրառման մեջ։
Կարծիքներ