Յոթ ոստիկան ազատվել է ծառայությունից
Փետրվարի 27-ին տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի նիստը, որը վարում էր ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը:
ՆԳՆ լրատվական վարչությունից տեղեկացնում են, որ մասնակցում էին ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի, ներքին անվտանգության և հակակոռուպցիոն, իրավաբանական վարչությունների պետերը, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալը, ինչպես նաև կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նիստի ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են ոստիկանության ութ աշխատակցի նկատմամբ իրականացված ծառայողական քննության նյութերն ու եզրակացությունները:
Փաստական հանգամանքները վերլուծելուց հետո կարգապահական հանձնաժողովը որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձանց՝ ոստիկանության յոթ ծառայողի ենթարկել կարգապահական պատասխանատվության՝ առաջարկելով նրանց նկատմամբ կիրառել «Ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժը, իսկ մեկ ծառայողի մասով որոշում է կայացրել միջնորդել ծառայողական քննությունը նշանակած պաշտոնատար անձին՝ դադարեցնել ծառայողական քննությունը:
Կարծիքներ