Հայաստանն ընտրվել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ
Նյու Յորքում ՄԱԿ կենտրոնակայանում կայացած քվերակությամբ Հայաստանը 148 ձայնով ընտրվել է ՄԱԿ Տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ 2025-27թթ. համար, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանի գործընկեր պետություններին աջակցության համար: Հայաստանը հանձնառու է նպաստելու միջազգային համագործակցությանը Կայուն զարգացման 2030 օրակարգի իրականացման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում:
Կարծիքներ