Հայտնի է, թե ով կլինի ընդդիմության վարչապետի թեկնածուն
Երևանի փողոցներում Արցախը փրկող ցուցարարներն անընդմեջ վարչապետ Փաշինյանի հրաժարականն են պահանջում, հայտարարելով, թե վարչապետի հրաժարականից հետո կազմելու են ինչ-որ ազգային համաձայնության կառավարություն, սակայն խոսք անգամ չկար, թե ով պետք է լիներ ընդդիմութան վարչապետի թեկնածուն։ Արդեն իսկ բացահայտ է, որ ընդդիմադիրների՝ իշխանափոխության պահանջով այս ցույցերը ուղղորդվում են 2 անձանց՝ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջոցով, ովքեր անդադար պայքար են տանում, թե ով պետք է դառնա ընդդիմության լիդերը։ Սակայն վարչապետի թեկնածուի հարցում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կարծես համաձայնության են եկել։
MediaNews-ի տեղեկություններով Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը կանչել են նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին և զրուցել են վերջինիս հետ՝ առաջարկելով, որ վերջինս դառնա իրենց վարչապետի թեկնածուն։
Ի դեպ, մեր տեղեկություններով այս մասին ընդդիմադիրները կհայտնեն այսօր՝ մայիսի 9-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքի ժամանակ։
Կարծիքներ