Երևանում ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ. հորդորվում է փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները
Մայիսի 6-ին՝ ժամը 22:00-05։00, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 6-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ, 12-րդ փողոցներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը:
Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները:
Կարծիքներ