Արցախում տեղացած առատ ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծել հանրապետության տարածքում
Արցախում տեղացած առատ ձյունը լրջագույն խնդիրներ է ստեղծել հանրապետության տարածքում: Ձնամաքրման համաքաղաքային աշխատանքներին միացել են նաև ՆԳՆ ծառայողները:
Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Ուժեղացված ծառայությանը զուգահեռ՝ ԱԻ պետական ծառայությունն արդեն 5-րդ օրն է իրականացնում է նաև ձնամաքրման աշխատանքներ:
ԱԻՊԾ տնօրեն գնդապետ Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, հրշեջ փրկարար մասի հերթապահ պահակախումբը, սակրավորական ջոկատները՝ ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ, օրվա երկրորդ կեսին մասնակցել են ծառայության վարչական տարածքի, տանիքների, հարակից փողոցների ու մայթերի ձնամաքրման աշխատանքներին:
Մեխակ Արզումանյանի հանձնարարությամբ, այսօրինակ աշխատանքներ են իրականացվել նաև ծառայության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ներում, շրջանային բաժիններում և առանձին ստորաբաժանումներում:
Կարծիքներ