Անահիտ Ավանեսյանը` բժշկական օգնության եւ սպասարկման պետական պատվերի քանակի սահմանափակման մասին
Մարտի 23-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանից հետաքրքրվել է բժշկական օգնության եւ սպասարկման պետական պատվերի տրամադրման հարցով: Պատգամավորը նշել է, որ ստացել է բողոքներ այն մասին, որ պետական պատվերի քանակը սահմանափակվել է: Նա ընգծել է, որ դրանք, մասնավորապես, վերաբերում են վերականգնողական կենտրոններին:
Առողջապահության նախարարը նշել է, որ պետական պատվերի սահմանաչափերը հաստատված է բյուջեով:
Կարծիքներ