G7-ն Ուկրաինային օգնելու համար նպատակ ունի օգտագործել ռուսական սառեցված ակտիվները
G7-ը կուսումնասիրի ռուսական սառեցված ակտիվներից ստացվող ապագա եկամուտներն օգտագործելու ուղիները` պատերազմից տուժած Ուկրաինայի ֆինանսավորումը խթանելու համար։
Այս մասին, ինչպես գրում է Reuters-ը` շաբաթ օրը հայտարարել են Յոթնյակի արդյունաբերական դեմոկրատական երկրների ֆինանսական ղեկավարները, սակայն մանրամասներ չեն ներկայացրել։
G7-ը և նրա դաշնակիցները սառեցրել են մոտ 300 միլիարդ դոլարի ռուսական ֆինանսական ակտիվներ, ինչպիսիք են հիմնական արժույթները և պետական պարտատոմսերը՝ 2022 թվականի փետրվարին Մոսկվայի ներխուժումից անմիջապես հետո:
Կարծիքներ