Մեծ Բրիտանիայում հաստատվել է կապիկի ծաղիկի ևս 77 դեպք
Մեծ Բրիտանիայում հաստատվել է կապիկի ծաղիկի 77 նոր դեպք: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 302 է, հայտնում է Sky News-ը: 77 դեպքից 73-ը հաստատվել է Անգլիայում, երկուսը՝ Շոտլանդիայում, երկուսը՝ Ուելսում:
Հեռուստաընկերության տվյալներով՝ Բրիտանիայի առողջապահական գործակալությունը նշել է, որ բնակչության համար վարակի մեծ ռիսկը դեռևս աննշան է:
Կարծիքներ