Պորտուգալիայում կապիկի ծաղիկով վարակվածների թիվը հասել է 153-ի
Կապիկի ծաղիկով վարակվածների թիվը Պորտուգալիայում հասել է 153-ի, հայտնում է TSF ռադիոկայանը: Վարակի վերջին տասը դեպքը հաստատվել է մեկ օրում:
«Դեպքերի մեծ մասը հաստատվել է Լիսաբոնի շրջանում: Բժիշկների տրամադրած տվյալների համաձայն՝ վարակվածները 19-ից 61 տարեկան տղամարդիկ են: Նրանց մեծ մասը 40 տարեկանից փոքր է: Բոլոր վարակվածները կայուն վիճակում են և առողջապահական մարմինների վերահսկողության տակ են:
Կարծիքներ