Ռուսական զորախմբի հրամանատարությամբ տեղի է ունենում միջադեպի հետաքննություն․ ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում խաղաղ բնակչի սպանության մասին
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրությամբ անդրադարձել է շաբաթ օրը ադրբեջանցիների կողմից Մարտակերտի խաղաղ բնակչի սպանությանը:
«Հոկտեմբերի 9-ին Մարտակերտի շրջանում ՝ շփման գծի մոտակայքում, գյուղատնտեսական աշխատանքների իրականացման ընթացքում ադրբեջանական կողմի գնդակոծության հետևանքով մահացու վիրավորում է ստացել Մատաղիս գյուղի խաղաղ բնակիչ։ Ռուսական զորախմբի հրամանատարությամբ տեղի է ունենում միջադեպի հետաքննություն՝ երկու կողմերի ներկայացուցիչների ներգրավմամբ», - ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ