Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի նախագահին

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի նախագահին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Խորվաթիայի Հանրապետության նախագահ Զորան Միլանովիչին ազգային տոնի՝ Պետականության օրվա կապակցությամբ։

«Լիահույս եմ, որ Հայաստանի և Խորվաթիայի միջև բարձր մակարդակի շփումները նոր լիցք կհաղորդեն տարբեր ոլորտներում առկա համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Խաչատուրյանի ուղերձում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում