Ես ունեմ երազանք, որը երբեք չի իրականանա. Մեսի

Ես ունեմ երազանք, որը երբեք չի իրականանա. Մեսի

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին խոսել է իր երազանքի մասին:

«Ես ունեմ երազանք, որը երբեք չի կարող իրականություն դառնալ: Ես ցանկանում եմ դուրս գալ հանրության մեջ, սակայն մնալ աննկատ:

Երբեմն մեծ ցանկություն է առաջանում դուրս գալ և շրջել փողոցներում, այցելել խանութներ, սակայն երբ մարդիկ քեզ ճանաչում են, դա շատ դժվար է անել»,- Մեսիի խոսքը փոխանցում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ 33-ամյա Մեսին ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 18 հանդիպման, խփել 10 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում