ՀՀ վերադարձած և մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 գերիներից 1-ը կալանավորվեց, 1-ը՝ ազատ արձակվեց
![ՀՀ վերադարձած և մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 գերիներից 1-ը կալանավորվեց, 1-ը՝ ազատ արձակվեց](https://freenews.am/uploads/images/image_750x_61b32053c7e33.jpg)
Դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից հայրենիք վերադարձած և այժմ մեղադրյալի կարգավիճակ ունեցող 5 զինծառայողներից մեկի՝ Ս. Ա.-ի մասով դատարանը բավարարել է կալանավորելու միջնորդությունը:
Տեղեկությունը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց նրա պաշտպան Լևոն Վարդապետյանը: Նրա խոսքով՝ առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումը բողոքարկելու են, ինչպես նաև հայտնեց, որ դեռ սույն որոշումը չի ստացել:
Իսկ ահա մեղադրյալի կարգավիճակ ունեցող զինծառայողներից Ն. Ե.-ն չի կալանավորվի։ Նրա պաշտպան Կարմեն Պողոսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ստացել է դատարանի որոշումը, և երեկվանից Ն. Ե.-ն ազատման մեջ է:
Նշենք, որ մյուս երեք գերիների մասով որոշումը դեռ չի հրապարակվել:
Կարծիքներ