Որոնք են կանանց մոտ մազաթափության ամենատարածված պատճառները
Կանանց մոտ մազաթափության ամենահաճախ հանդիպող պատճառներից, ըստ մասնագետների, դաշտանային ցիկլի խախտումն է, սթրեսը, ինչպես նաեւ մազերի սխալ խնամքը:
Տարածված պատճառներից է նաեւ վահանաձեւ գեղձի վատ աշխատանքը: Եթե մազաթափություն եք նկատել, առաջին հերթին անհրաժեշտ է ստուգել վահանաձեւ գեղձը:
Կանանց մոտ մազաթափության պատճառ կարող է դառնալ նաեւ ձվարանների ֆունկցիայի խախտումն ու Էստրոգենների մակարդակի նվազումը՝ շաքարային դիաբետի, անեմիայի ժամանակ:
Մի շարք դեղամիջոցների ընդունում եւս նպաստում է մահզաթափությանը, մասնավորապես՝ հակադեպրեսանտները: Սակայն երբ օրգանիզմը սովորում է այդ միջոցներին, մազաթափության խնդիրն անցնում է:
Մազաթափություն սկսվում է նաեւ ընդհանուր անզգայացումից հետո:
Կարծիքներ