Ավտովթար Երևանում․ վարորդներից մեկը Հայկ Մարությանի կինն է, նախկին քաղաքապետը դեպքի վայրում էր
Օգոստոսի 16-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Հրաչյա Քոչար 22 էլեկտրասյան դիմաց բախվել են «Շկոդա», «ԲՄՎ», «Մերսեդես», «Հոնդա» մակնիշի ավտոմեքենաները։
Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ըստ սկզբնաղբյուրի՝ «Շկոդա»-ի վարորդը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է՝ Իվա Մարությանը։
Նախնական տեղեկությունների՝ ավտովթարից տուժածներ չկան։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Կարծիքներ