Ֆուտբոլի ընտրանու 19-ամյա նորեկը մեծ պատասխանատվություն է համար հավաքականից հրավեր ստանալը

Ֆուտբոլի ընտրանու 19-ամյա նորեկը մեծ պատասխանատվություն է համար հավաքականից հրավեր ստանալը

Երևանից ԲԿՄԱ ֆուտբոլային ակումբի պաշտպան ՍտյոպաՄկրտչյանը խոսել է Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու հրավերի մասին:

«Անկեղծ ասած, խոսակցություններ կային հավաքական հրավիրվելու մասին, բայց հստակ որևէ բան չգիտեի: Եերբ տեսա հավաքականի ցուցակը ու կարդացի անունս՝ շատ ուրախացա: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր ֆուտբոլիստի գերագույն նպատակն է խաղալ ազգային հավաքականում: Ես դեռ մանկուց երազել եմ այս օրվա մասին, սա ինձ համար մեծ պատասխանատվություն է։ Հիմա,երբ ինձ ընձեռվել է նման հնարավորություն, ես ավելի շատ պետք է աշխատեմ ինքս ինձ վրա,որպեսզի կարողանամ մշտական տեղ գտնել հավաքականում ու օգնեմ թիմիս: Հուսով եմ, որկարդարացնեմ թե´ մարզիչներիս, թե´ երկրպագուների հույսերը»,- ֆուտբոլիստի խոսքերը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ազգային հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Չեռնոգորիայի ուՆորվեգիայիընտրանիների հետ։ Մարտի 24-ին Երևանում հավաքականը կհուրընկալիՉեռնոգորիային, իսկմարտի 29-ին Օսլոյում ուժերը կչափի Նորվեգիայի ընտրանու հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում