Հաստատվել է կորոնավիրուսի 1184 նոր դեպք, առողջացել 1221 քաղաքացի
Հոկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 296 552 դեպք, որոնցից 261 952-ն` առողջացած, 6055-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 284 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 006 632 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 14 037 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Ունենք 1221 առողջացած, 42 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1261 է:
Կարծիքներ