Գերմանիան անկախացել է Ռուսաստանից գազի և նավթի մատակարարումներից. Շոլց
«Գերմանիան վերջին ութ ամիսների ընթացքում անկախացել է ռուսական գազի և նավթի մատակարարումներից»,- հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից: «Ընդամենը ութ ամսվա ընթացքում մենք Գերմանիայում անկախացանք ռուսական գազից, նավթից ու ածուխից: Ընդամենը ութ ամսում Էներգիայով մեր ապահովման խնդիրն ամբողջությամբ լուծեցինք միանգամայն նոր միացումների և հեղուկ գազի տերմինալների օգնությամբ: Եվ ոչ ոք չի մրսել»,- նշել է Շոլցը՝ ելույթ ունենալով Բունդեսթագում։
Գերմանիայի իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ երկիրը ներկայումս պլանավորում Է կառուցել ընդհանուր առմամբ հինգ պետական լողացող տերմինալ՝ հեղուկացված բնական գազի համար: Ինչպես նշել է կանցլեր Շոլցը, դրանք Գերմանիային թույլ կտան անկախանալ Ռուսաստանից գազի մատակարարումից։
Կարծիքներ