Սասուն Միքայելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԵԿՄ նիստ

Սասուն Միքայելյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԵԿՄ նիստ

Հոկտեմբերի 27-ին ԵԿՄ վարչությունում՝ վարչության նախագահ Սասուն Միքայելյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել վարչության անդամների և մարզխորհրդի նախագահների համատեղ ընդլայնված նիստ, հայտնում են ԵԿՄ-ից:

Օրակագային են եղել հետևյալ հարցերը՝

Հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ոճրագործության զոհերի հիշատակի արարողություններ,

44-օրյա պատերազմին ԵԿՄ մասնակցություն եւ սահմանների պաշտպանության համար առ այսօր իրականացվող մարտական հերթապահություն,

ԵԿՄ տարածքային բաժանմունքներում կատարվող աշխատանքներ,

ԵԿՄ վարչության հանձնաժողովների գործունեություն,

Սպայական կոչումների շնորհում ու պարգեւատրումներ,

2021թ. ֆինանսական գործունեության քննարկում եւ հաստատում:

Քվորումն ապահովվել է, օրակարգի հաստատումից հետո քննարկվել են առաջարկվող հարցերը:

Քննարկումն անցել է կառուցողական մթնոլորտում, առաջացած բոլոր հարցերը ստացել են համապատասխան արձագանքներ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում