ՊԵԿ հայտարարությունը «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի շրջանակում վարչարարություն իրականացնելու մասին

ՊԵԿ հայտարարությունը «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի շրջանակում վարչարարություն իրականացնելու մասին

2022 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որի շրջանակում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է իրեն վերապահված լիազորությունների շրջանակում իրականացնել պատշաճ վերահսկողություն:


Միաժամանակ, կոմիտեն տեղեկացնում է, որ առաջացած օբյեկտիվ խնդիրների պարագայում (եթե այդպիսիք առաջանան), վարչարարություն չի իրականացվելու, իսկ սկզբնական շրջանում, առհասարակ, կոմիտեն իրականացնելու է պարզեցված վարչարարություն՝ հսկողությունն ուղղելով ռիսկային ոլորտներ՝ ըստ մշակված ռիսկի չափանիշների։


Կոմիտեն հորդորում է հարկ վճարողներին ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջների կատարումն ապահովել սեղմ ժամկետում:    

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում