Պուտինը չի կրի այսօր ԱՊՀ երկրների ղեկավարներին նվիրված մատանին․ Պեսկովը մանրամասնել է զարդի նշանակությունը

Պուտինը չի կրի այսօր ԱՊՀ երկրների ղեկավարներին նվիրված մատանին․ Պեսկովը մանրամասնել է զարդի նշանակությունը

Մատանիները, որոնք ԱՊՀ երկրների ղեկավարներին նվիրել են Սանկտ Պետերբուրգում  ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, ամանորյա հուշանվերներ են։  Այս մասին, ըստ ria.ru-ի, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա պարզապես ամանորյա հուշանվեր է, դրանում առանձնահատուկ բան չկա»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Ճշտող հարցին, թե մատանին կրելո՞ւ է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Պեսկովը բացասական պատասխան է տվել։

Հիշեցնենք, որ այսօր Ամանորի առթիվ ԱՊՀ երկրների ղեկավարները միության համագործակցության խորհրդանիշներով Սանկտ Պետերբուրգի ոչ պաշտոնական գագաթնաժողովում մատանիներ են նվեր ստացել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում