Մարտի 20-ից 21-ը ԱԻՆ-ում 11 ահազանգ է ստացվել` քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ
Մարտի 20-ից 21-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 11 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանում և Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Սյունիքի մարզի Շինուհայր, Գորայք գյուղերում։
Դեպքի վայր ժամանած փրկարարները քաղաքացիներին ցուցաբերել են համապատասխան օգնություն։
Կարծիքներ